Share/Bookmark

Աբսցես (հարըմպանային)

No comment yet
Այս հիվանդությունը հանդիպում է հազվադեպ սակայն ունի ծանր ընթացք և վտանգավոր բարդություննր: Հանդիպում է հիմնականում մեծերի մոտ, առաջանում է հարըմպանային բջջանքի ախտահարում` անգինաների, խրոնիկ տոնզիլիտի սրացման, ադենոիդիտի, մաստոիդիտի, ատամներում բորբոքայի պրոցեսի պատճառով: 

Կլինիկական պատկեր

Ընդհանուր վիճակը ծանր է: Մարմնի ջերմաստիճանը բարձրանում է 40 C, դաղ,սարսուռ,կլման ակտը խիստ ցավոտ է , առաջանում է մկանների տրիզմ, գլուխը հարկադրված դիրքում (թեքած դեպի հիվանդ կողմը): Բնորոշ է ցավի տեղակայումը պարանոցի կողմնային մակերոսին ,մկանները ռիգիդ են: Պարանոցի վերին կողմնային հատվածների մաշկը հիպերէմիկ է այտուցված, պալպացիան ցավոտ: 

Ֆարինգոսկոպիկև ըմպանի կողմնային պատը հիպերէմիկ է այտուցված, ի տարբերություն պարատոնզիլյար աբսցեսի արտափքումը տեղակայված է հետին քմային աղեղի հետևում: Աղեղը պրոցեսում քիչ է ընդգրկված, նշիկը արտափքված է առաջ: Շոշափելիս առկա է ֆլուկտուացիա: 

Աբսցեսի վտանգավորություն կայանում է նրանում, որ հնարավոր է առաջանա մեդիաստենիտ կամ ներքին քնային երակի ֆլեբիտ, խոշոր անոթներից րայունահոսություն էրոզիայի հոտևանքով: 

Բուժումը

Բուժումը վիրահատական է , աբսցեսի բացահատում ներքին կամ արտաքին եղանակով: Նշանակվում են հակաբիոտիկներ և սուլֆանիլամիդներ:

Отправить комментарий

HOME | ABOUT

Copyright © 2011 Բժշկություն | Powered by BLOGGER | Template by The Origina Blogger Tricks