Share/Bookmark

Ականջախեցու պերիխոնդրիտ

No comment yet
Ականջախեցու պերիխոնդրիտը վերնաճառի սահմանափակ կամ դիֆուզ բորբոքումն է, որի ժամանակ պրոցեսի մեջ ընդգրկվում է նաև արտաքին լսողական անցուղու մաշկը: Հիմնական հարուցիչը կապտաթարախային ցուպիկն է (P. aeruginosa): 

Սովորաբար պատճառը լինում է տրավման, հետագայում նաև միանում է ինֆեկցիան: Տրավմայի արդյունքում առաջանում է ականջախեցու հեմատոմա /ականջախեցին նմանվում է ծաղկակաղամբի/, որը լավ նպաստավոր միջավայր է ինֆեկցիայի զարգացման համար: 

Կլինիկա.Սկզբնական ախտանիշը լինում է ականջախեցու և արտաքին լսողական անցուղու շրջանի ցավը: Ականջախեցին, բացառությամբ բլթակից, այտուցված է, հիպերեմիկ: Սկզբնական շրջանում այտուցվածությունը անհարթ է լինում, հետագայում առաջանում է ֆլյուկտուացիա ի հաշիվ աճառի և վերնաճառի միջև թարախային էքսուդատի կուտակման: Եթե ժամանակին ճիշտ բուժական միջամտություն ցույց չտրվի, ականջախեցին կդեֆորմացվի: 

Բուժում. Լայն սպեկտրի հակաբիոտիկների կիրառում: Աբսցեսի զարգացման դեպքում պետք է կատարել կտրվածք, ապահովել թարախի արտահոսք:

Отправить комментарий

HOME | ABOUT

Copyright © 2011 Բժշկություն | Powered by BLOGGER | Template by The Origina Blogger Tricks